Նախասիրությունների բացահայտման նախագիծ

Նախագծի նպատակն է

  • Ավագ դպրոցի 9-րդ դասարանների մասնագիտական կողմնորոշման ծրագրի սովորողների մոտ բացահայտել նախասիրությունները։

Խնդրներ

  • Նախասիրությունների և ընտրությամբ դասընթացների համապատասխանության որոշում
  • Նախասիրությունների բացահայտման միջոցով նպաստել սովորողների մասնագիտական կողմնորոշմանը

Նախագծի ընթացքի մասին

Նախագծի հիմնական քայլերը և նկարագիրը համակարգողի բլոգում   

Առաջին փուլում նախագծային խումբը օգտագործել է վաղօրոք թարգմանված թեստ՝ ուղղված սովորողների հետաքրքրությունների։ Փորձարկելու ժամանակ թեստն իրեն չարդարացրեց, արդյունավետ չէր, կեղծիքի տոկոսը բարձր էր։

Թեստը, սովորողների հետ միասին արմատապես փոխվեց: Հատկապես նախասիրություններին վերաբերվող հատվածում և որոշ փոփոխություններ եղան մյուս երկու բլոկներում։

Փոփոխությունների մասին Դավիթ Մուրադյանի հրապարակումը

Փոփոխությունից հետո փորձարկվեց կրթահամալիրում և Մեծամորի Ավագ դպրոցում։ Նոր թեստն այս անգամ աշխատեց և բարձր էր  հավաստությունը։ Մեծամորի 10-րդ դասարանների ուսումնասիրությունները հրապարակված են և քննարկվել է նաև թիրախային խմբի հետ։

Թեստը պետք է բացահայտեր մի քանի բան՝

  • սովորողների նախասիրությունները
  • հաղորդակցական հմտությունները
  • աշխատանքի ընդունվելու ժամանակ հաշվի առնվող գործոնները։

Նախագծի արդյունքում ստացվել է մանրամասն վերլուծություն, որը բացահայտում է հարցմանը մասնակցած սովորողների նախասիրությունները եռամակարդակ՝

  • անհատական տվյալներ
  • դասարանական տվյալներ
  • ամբողջ շերտի միջին տվյալներ։

 

Հարցման արդյունքները և վերլուծությունը համակարգողի բլոգում։

Նախագծի այս փուլերի ընթացքում արված բացահայտումներ

  • պարզվեց՝ ինչ սկզբունքով են սովորողները կատարում իրենց ընտրությամբ գործունեության ընտրությունը
  • նախագիծը համակարգող սովորողներին
  • կրթահամալիրի և ուսումնական այլ հաստատության սովորողների նախասիրությունների տարբերությունները

Ապրիլ-մայիս ամիսների համար նախատեսվում է

Ունենալ առաջարկությունների փաթեթ, որը կդառնա օժանդակ նյութ, կշեշտվեն հիմնախնդիրները՝ օրինակ բնական գիտությունների նկատմամբ հետաքրքրության ցածր մակարդակ, կպարզենք նաև մեր սովորողների և հարցմանը մասնակցած այլ դպրոցի սովորողների հետ ու կունենանք վիճակագրություն, որտեղ կընդգծվի կրթահամալիրի առանձնահատկությունը և նաև կերևան ընդհանրությունները։

Ծրագրին որպես լրացում կզմակերպվել են մասնագիտական կողմնորոշմանն ուղղված հանդիպումներ

Оставьте комментарий