Ընդհանուր պարապմունքի կազմակերպման մասին

Մայր դպրոցում ընդհանուր պարապմունքի կազմակերպումը ունի մի քանի խնդիր՝

  • սովորողների մեծ թիվ և տարիքային տարբերություն, որը բերում է նաև հետաքրքրությունների տարբերության
  • սովորողներին ներառելու խնդիր
  • ծրագրի հետ սովորողների անհամաձայնություն
  • դասավանդողների օտարություն

Սովորողների  շրջանում իրականացվել է հարցում։ Հիմնական առաջարկները գրեմ ընդհանուր խմբագրմամբ՝

  • սովորողները հաջողված են համարում Էմանուել Ագջոյանի կազմակերպած պարապմունքները
  • ժամանակակից, արտասահմանյան երգեր են ուզում, որ ներառվի ծրագրում
  • լինեն ժամանցային, հումորային մասեր
  • գլուխկոտրուկ, հանելուկներ, խաղեր
  • սթեդափային
  • անհատական կատարումներ շատ լինեն
  • հին պարերը վերհիշեն
  • և այլն

Առաջարկում եմ՝

  • Մայր դպրոցի ընդհանուր պարապմունքները համակարգեն ուսուցիչներն իրենց նախագծային խմբերով
  • Կբացահայտվեն սովորողները, նոր խմբեր կգան մարմարյա սրահ, նոր կենդանություն և շունչ կմտնի
  • Ծրագրային կատարումները որպեսզի չտուժեն, նոր գործիքավորմամբ մատուցենք

Оставьте комментарий