Հեռավար աշխատանքը կյանքի հրամայական

Նախաբան

Այսօր աշխատաշուկան անճանաչելիորեն փոխվել է, և դրա հիմնական առանձնահատկությունը ակնթարթային անցումն է հեռավար աշխատանքին: Որևէ մեկի համար այլևս էկզոտիկա չեն առցանց հանդիպումները, զանգերը արտակարգ հարցերի դեպքում և լանչի ընդմիջումներ՝ վիդեո ռեժիմում։

Պանդեմիան ինչ որ չափով նահանջել է, իսկ հեռավար աշխատանքը ապրում  և զարգանում է, այն կծաղկի նույնիսկ համաճարակի ավարտից հետո։

Կարևոր է սկսել նրանից, որ հեռավար աշխատանքը ճգնաժամի հետ չի ծնվել։ Աշխատակիցներին հեռակա ձևաչափ տեղափոխելու միտումը վաղուց է եղել։

Հեռավար աշխատանքի հարմարության մասին

  • դուք կարող եք հեռավար աշխատել ցանկացած վայրում
  • ընկերությունները ռեսուրսի խնայողություն են անում
  • ճկուն աշխատանքային գրաֆիկ
  • գործատուները շահում են հեռավար աշխատողներ ունենալուց
  •  հեռավար աշխատողների միջոցով հնարավոր է դարձել ուղեղների արտագաղթի* կանխումը
  • ավելի երկար են աշխատանքային ժամերը
  • ավելի քիչ են ընդմիջումները և հիվանդության օրերը
  • ինչպես նաև ավելի հանգիստ և հարմարավետ է աշխատանքային միջավայրը
  • մեծ է աշխատանքի արդյունավետությունը

ԱՄՆ-ի ընկերությունների կեսից ավելին իրենց աշխատակիցներին առաջարկում են հեռավար աշխատանք, քանի որ ճկուն աշխատանքը աշխատանք փնտրողների ավելի քան երեք քառորդի (77%) աշխատանքի ընտրության հիմնական գործոնն է:

Աշխատանքի ճկունության բացակայությունը հանգեցնում է աշխատակակազմի կորստի։

Հեռավար աշխատանքին զուգընթաց զարգանում է հեռավար ուսուցումը։ Աշխարհի աենատարբեր կոորդիտատներում գտնվելով՝ սովորողները, ուսանողները կարողանում են ուսում ստանալ։

 Ընդհանուր առմամբ,շատ կան ապացույցներ, որ հեռավար ուսուցումն առնվազն նույնքան արդյունավետ է, որքան ավանդական ձևաչափը: Առցանց ուսուցումը պատմություն է, որը դեռ պետք է գրվի, և թե ինչպես այն կզարգանա, հավանաբար կախված կլինի մեզանից։


Երբ տարբեր աղբյուրներում փնտրում էի հեռավար աշխատանքի արդյունավետության մասին հոդվածներ, ուսումնասիրություններ, գրեթե բոլոր փաստարկները համընկնում էին մեր դասավանդողների շրջանում արված հարցման հետ։

Հասմիկ Ղազարյան

Առցանց աշխատանքը լարում չի առաջացնում նաեւ ժամանակի ազատ տնօրինման հնարավորությամբ։ Գործընկերների ու սովորողների հետ աշխատանքը տարածության վրա կազմակերպվում է նաեւ ժամանակի առումով ազատ՝ գրում եմ, երբ հրատապ խնդիրները լուծված են, ինձ պատասխանում են, երբ իրենց հրատապ խնդիրները լուծված են։ Այդպիսով՝ չենք ընդհատում աշխատանքը, էներգիա ու ժամանակ չենք ծախսում վերսկսման վրա, ինչը անդրադառնում է նաեւ աշխատանքի որակի վրա։ 

Մարինե Սահակյան

Առցանց աշխատանքը ըստ էության ժամանակի հրամայականն է, և որքան արագ հարմարվենք դրան, այդքան լավ: Հեռավար աշխատանքը հնարավորություն է տալիս ժամանակային առումով լինել ճկուն և ավելի կարևորում է աշխատանքի արդյունքը: Հեռավար աշխատանքի շնորհիվ կարող ես, վերջնաժամկետը չխախտելով, հասնել արդյունքի, բայց ունենալ քո աշխատանքային ժամանակը /օր.՝ ես աշխատում եմ առավոտիյան ժամը 05:00 — 09:00/

Իրինա Ապոյան

Ես մոտ եմ ապրում դպրոցին և ես ճանապարհի վրա ժամանակ չեմ ծախսում, սակայն այս շրջանում ավելի արդյունավետ եմ համարում առցանց աշխատանքը, քանի որ անձամբ ես ավելի  արդյունավետ կարողանում եմ օրս համակարգել տանից, ավելի շատ բան եմ հասցնում անել:Սովորողների հետ առցանց կապի մեջ ենք։

Անուշ Ներսիսյան

Հեռավար աշխատանքի ընթացքում հիմանականում զբազված ենք լինում բլոգային-ենթակայքային-էլփոստի աշխատանքով՝ ամփոփելով ուսումանական շրջանը և նախապատրաստվելով ինչպես հունվարյան ստուգատեսային ճամբարին, այնպես էլ Դիջիթեք 2022-ի համակարգմամաբ։ Քանի որ աշխատանքը պահանջում է անհատական մոտեցում, կարծում եմ, հեռավար ավելի արագ և արդյունավետ է։

Տեսեք չորս օրինակ եմ բերել, որոնցում շեշտվում է աշխատանքի ճկունությունը և արդյունավետությունը, ժամանակի ճիշտ կառարավումը։


Ցուցանիշներ

Դեկտեմբերի 27-30-ի աշխատանքներում նախատեսված էր՝

Նախաձեռնություններ, նախագծեր, այլ աշխատանք

  • Դասավանդողների մեծ մասը, այդ թվում և ես, նշել են ինքնակրթություն՝ ընթերցանություն։ Չկարդացող ուսուցիչն արագ ռեգրեսիա է ապրում։ 
  • Ճամբարային գրական թատրոնի նախագծերի սցենարների կազմում
  • Թարգմանական աշխատանք
  • Դպիրում կորսված հոդվածների վերականգնում

——————————————————————————————-

Վերջաբան

Հեռավար աշխատանքը գիտակից, կարգապահ, պարտաճանաչ աշխատողների համար է, ովքեր կարողանում են իրենց օրը բերել ճկուն գրաֆիկի, ունենալ տեսանելի արդյունք։

Անհերքելի փաստ

Մենք աշխատողների մի զանգված ունենք, ովքեր լինի հեռավար, թե առկա արդյունք չեն տալու, ապահովելու են ֆիզիկական ներկայություն։ 

Այս վերլուծությունը չի վերաբերվում ուսումնական պարապմունքների կազմակերպմանը։

Հղումներ, որոնք օգնել են՝ 1,2,

Оставьте комментарий