Վարչական խորհրդի նիստ․28․12․2021

2021-2022 ուստարվա առաջին շրջանի գնահատման, 2021թ. հաշվետվությունների հրապարակման մասին՝

  • գնահատման մատյաններում աշխատանքները տարվում են մի քանի ցուցանիշներով՝ գնահատում, ճամփորդություններ, նախագծեր, ստուգատեսներ, այլ
  • հաշվետվությունների հրապարակումը ընթացքի մեջ է

Դեկտեմբերի 27-30-ի աշխատանքների ընթացքի մասին 

  • Ավագ դպրոցում աշխատանքները կատարվում են առցանց ռեժիմով, աշխատում ենք հրապարակված աշխատակարգով, ամեն օրվա վերջում աշխատակարգը կվերանայվի՝ կախված մանկավարժության կենտրոնի հրապարակած օրակարգից

Հունվարի 3-7-ի մանկավարժական ճամբարի ծրագիրը կազմման փուլում է՝ այս շաբաթվա աշխատանքների արդյունքների, զարգացումների հիման վրա կմշակենք․

  • Ուսումնական երկրորդ շրջանի աշխատակարգերի ամբողջական հրապարկումներ
  • Քննական կենտրոնի հրամանի հրապարակում
  • Քննասենյակի պատրաստում ֆիզիկական միջավայրում՝ դպրոցի, գրասնեյակի ղեկավար, 12-րդ դասարանի կազմակերպիչ և սովորողների խումբ
  • Ուսուցչի լույսը նախագիծ ֆիզիկական միջավայրում
  • Առցանց հավաքներ․ ջոկատի ղեկավարների հավաք (հունվարի 4) նախագծերի ղեկավարների հավաք (հունվարի 5)
  • Մասնակցություն մանկավարժական կենտրոնի հրապարակած նախագծերի, առցանց հավաքների պատրաստություն
  • Հանրակրթության օրենք․ հեղինակային կրթական ծրագրով քննությունների անցկացման առարկայական կարգերի մշակում

12-րդ դասարանցիների քննությունների մասին Մարթա Ասատրյանի հաղորդումը

  • 12-րդ դասարանների պետական ավարտական քննությունների հունվարյան փուլի հայտերը լրացված են՝ ԳԹԿ-ի կայքում գրանցումներն արված են
  • քննությունների մասնակցությունը ըստ առարկաների՝
    • հունվարի 11՝ հայոց լեզու՝ 21 սովորող
    • հունվարի 13՝ մաթեմատիկա՝  39 սովորող
    • հունվարի 14՝ պատմություն՝ 34 սովորող

2022թ․ հունվարին շենքերում բարեկարգման, նորոգման աշխատանքների, 2021թ․ նախատեսված, բայց չիրականացված աշխատանքներ

  • Ավագ դպրոցի խոհանոց-ակումբի աշխատանքներ
    • ինչ ենք արել․ պատուհանները փոխվել են, գույքը գնել ենք, պատվիրել ենք կահույքը
    • ինչ չենք արել․ կահույքը ընթացքի մեջ է, խոհանոցը կահավորված չէ
    • 2022-ի հունվարին խոհանոց-ակումբը պատրաստ կլինի և կունենանք ակումբի նորամուտ՝ հունվարի 29-ին խափամայի ծեսով

Оставьте комментарий