«Հանրակրթության մասին»  օրենքում փոփոխություններ եվ լրացումների մասին

Հանրակրթական ծրագրեր

Գործող օրենք Օրենքի փոփոխությունների
տարբերակ
Հեղինակային կրթական ծրագիր` այլընտրանքային կրթական ծրագրի տեսակ, որը միջազգային չափանիշներով ճանաչված (վկայագրված) է որպես հեղինակային կամ ստեղծված, մշակված և ներդրված է մանկավարժական որոշակի համակազմի կամ կառավարման մարմնի (մարմինների) կողմից,

Հեղինակային կրթական ծրագիր՝
Հայաստանի Հանրապետության

օրենսդրությամբ սահմանված
կարգով գրանցված և հանրակրթության
պետական չափորոշչին

համապատասխանող կրթական ծրագիր։

Փորձարարական կրթական ծրագիր` սահմանված կարգով որոշակի ժամկետով ներդրված այլընտրանքային կրթական ծրագիր, որի նպատակն է ապահովել կրթության կազմակերպման բազմազանությունը, միջազգային համագործակցությունը, կրթության արդյունավետ կազմակերպման համակարգերի բացահայտումը և ներդրումը։ Փորձարարական կրթական ծրագիր՝
հանրակրթության պետական չափորոշչին

համապատասխան և
սույն օրենքով սահմանված՝ առավելագույնը
տվյալ կրթական աստիճանի տևողությամբ
ներդրված կրթական ծրագիր։

Երկու դեպքում էլ միջազգային չափանիշներն ու պահանջները դուրս են եկել։

Ուսումնական պլան

  • Հանրակրթական պետական ծրագրի ուսումնական պլանը կազմված է պետական, դպրոցական և անհատական (ընտրովի) հետևյալ բաղադրիչներից․

Պետական ծրագրի ուսումնական պլանը նմանեցված է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի հեղինակային ծրագրի սովորողի անհատական պլանին։

Այստեղ ճիշտ կանեին, նշեին, որ ԿԳՄՍ կողմից ֆինանսավորվող կրթահամալիրային գիտափորձի ստացված օրինակն են վերցրել։

Մենք այստեղ անելիք ունենք․ պետք է հիմա աշխատենք ուսումնական պլանում փոփոխությունների վրա, որպեսզի այն տարբերվի պետական ծրագրի ուսումնական պլանից և դառնա նոր գիտափորձ առաջիկայի համար։

Իսկ վերաբերմունքս այդ փոփոխությանն իհարկե, դրական է, բայց գործածելու համար կարևոր եմ համարում, որ կրթահամալիրին դիմեն իր փորձը ներկայացնի որպես մենթոր։

Ուսումնական հաստատության կառավարումը

  • Ուսումնական հաստատության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է ուսումնական հաստատության գործադիր մարմինը` ուսումնադաստիարակչական մասով՝ ուսումնական մասի տնօրենը և վարչատնտեսական մասով` վարչատնտեսական մասի կառավարիչը, որոնք նշանակվում և ազատվում են (նրանց լիազորությունները դադարում են) օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված դեպքերում և կարգով:

Այս փոփոխությունը դրական եմ գնահատում։ Դպրոցի տնօրենները հիմնականում տնտեսվարի գործ են անում՝ զուգարան, ապակի, տանիք և այլն և բովանդակությունն այստեղ տուժում է։ Կարևոր է այս տարանջատումը, ինչը դպրոցի ուսումնական մասով տնօրենին լայն հնարավորություն կտա զբաղվելու բովանդակային հարցերով։ Այստեղ նոր որակի տնօրեններ են պետք։ Հիմա տարիներով վարչական դիրք զբաղեցնող տնօրենները բովանդակային մաս չեն կարող ապահովել, իրենք պետք է մնան  որպես վարչատնտեսական կառավարիչներ, իսկ ուսումնական մասի համար դրվի նոր պահանջներ և ըստ այդ պահանջների էլ կատարվի ընտրություն։

Ասեմ ավելին․ այս փոփոխությունն էլ փաստացի կրթահամալիրյան փորձին է նման։ Հիմա մենք փորձում ենք առանձին ծրագրեր առանձանացնենք, որտեղ կոնկրետ բովանդակային պատասխանատուներ ենք նշանակում, ով վարչկան մասի հետ առնչություն չունի։

 Ուսումնական հաստատության ուսումնական մասի տնօրենը, վարչատնտեսական մասի կառավարիչը և նրանց իրավասությունները

  • Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիրը

Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիրը անհասկանալի է ով պետք է ստանա՝ վարչական մասի տնօրենը, թե ուսումնական։ Օրենքում լողացող է այս հատվածը հստակություն չկա։

Հավաստագիրը ստանալու քննության կարգից բանավորը հանված է, մնացել է միայն թեստը։ Թեստը հիմնված է  անգիրի վրա, ինչին ինքս դեմ եմ։ Օրենքները անընդհատ փոխվում են ու լրամշակվում։ Ցանակացած պահի մենք բացում ենք օրենքը, նայում՝ ապա աշխատում։ Այսինքն անգիր իմանալը միայն այդ թեստը գրելուն է օգնում։ Կարծում եմ, որ պետք է լինեն վերապատրաստումներ, որտեղ կուսուցանվեն օրենքը կարդալը, ճիշտ կիրառելը, հակասությունները, կարևորությունները։

  • Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրում՝ 3 տարի ժամկետով, որից հետո ատեստավորում հաջորդ երեք տարվա համար։

3 տարին շատ քիչ ժամանակ է արդյունք ունենալու համար՝ հատկապես եթե նոր տնօրեն է։ Հիմնավորումը չի հասկացվում։ Սկզբում քննություն, հետո ատեստավորում։ Այսինքն մարդը պետք է իր ժամանակի մեծ մասը հատկացնի այս ֆորմալ բաների վրա, էլ ինչ բովանդակային աշխատանք։

Եվ հետո այստեղ էլ չի հասկացվում բա վարչական մասի պատասխանատուն ատեստացիա չի՞ անցնում, հավաստագիր չի՞ ստանում։

 Ուսուցիչը, նրա վերապատրաստումը, ատեստավորումը և տարակարգի շնորհումը

  • Ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որը ստացել է մանկավարժական համապատասխան որակավորում (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով) կամ ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ։

Օրենքում ներառվել է բարձրագույն կրթությամբ մասնագետը առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժով, բայց մեկ է խնդիրը չի լուծվում։ Շատ մասնագետների կարիք է ունենում դպրոցը, որոնք մանկավարժի որակավորում չունեն  ու 5 տարվա աշխատանքային ստաժ որտեղից կունենան, եթե օրենքի պահանջով հաստատության ուսուցիչը պետք է համապատասխան որակավորում ունենա։ Այս հարցը շրջանառվել էր, խոսվել էր այն մասին, որ ԵՊՀ-ի շատ ֆակուլտետներ չեն տալիս մանկավարժի որակավորում, բայց ասենք մաթեմատիկը առանց որակավորման չի կարող դպրոց մտնել։

Հոդված 12

Սահմանում է այլընտրանքային (հեղինակային, փորձարարական և միջազգային) կրթական ծրագրերի փորձաքննության անցկացման և հաստատման կարգը։

Այս կետը նորություն է։

Оставьте комментарий