Ռազմամարզական ճամբար 2023-ի բովանդակությունը

Ճամբարի օրացույցը և սովորողների հայտագրումը՝ հղումով

Ճամբարի նպատակը

  • 9-րդ, 10-11-րդ դասարանների ուսումնական պլանով որոշված ռազմամարզական ճամբարների կազմակերպում

Նկարագրություն

Ճամբարը կազմակերպվում է  Վայոց ձորի մարզում՝ Արատես դպրական կենտրոնում: Ճամբարը համագործակցային է և ռազմամարզական բովանդակությանը լրացնում են համակարգող դասավանդողների նախագծերը: Ճամբարները քառօրյա են: Սովորողն ամառվա ընթացքում մասնակցում է հերթափոխին իր ընտրությամբ: Սովորողների գիշերակացը Հյուսիսային տնակում։ Ճամբարի մասնակցի համար ճամփորդական անհատական պարագաներ ունենալը պարտադիր է, այդ թվում՝ քնապարկ, ուսապարկ, ափսե, բաժակ, գդալ, լապտեր:

Ճամբարի երթուղի

  • Մեկնում՝ Երևան-Արտաշատ-Երասխ-Արենի-Գետափ-Շատին-Եղեգիս-Հերմոն-Արատես
  • Վերադարձ՝
    • Արատես- Հերմոն-Արենի- Զանգակատուն-Ուրցաձոր-Վեդի- Արտաշատ-Երևան
    • Արատես-Հերմոն-Եղեգիս-Շատին-Սելիմի լեռնանցք-Վերին Գետաշեն-Ներքին Գետաշեն-Մարտունի-Երևան

Բովանդակային ուղղություններ

  • Ռազմամարզական վարժանքներ/հավելված 1/
  • Առաջին բուժօգնության պարապմունք/ հավելված 2/
  • Գիշերային հերթապահություն
  • Մարզական պարապմունքներ՝ վարժանքներ, խաղեր
  • Քայլարշավ հետևյալ երթուղիներով՝ Սմբատաբերդ, Սևաժայռ, հյուսիսային ջրվեժներ, Գողթանիկ, Շատիվանք, Սպիտակավոր-Շատիվանք, Ցախաց քար /հավելված 3/
  • Լող գետում
  • Նախագծային աշխատանք, որն առաջարկում է տվյալ խմբի ղեկավարը/հավելված 4/
  • Երեկոյան խարույկ, խարույկի շուրջ երգ ու պար, ըստ ծրագրի
  • Շրջակա միջավայրի բարեկարգում, ամենօրյա խնամք

ՀԱՎԵԼՎԱԾ 1 ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ՝ ՎԱՀԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Շարային պատրաստություն

  • Շարքից դուրս գալու և զեկուցելու ճիշտ ձևը
  • Շարային քայլի հղկում
  • Հրամանատարին զեկուցելու տարբերակները
  • Եռաշար քայլ մեկ ոտքի տեմպով

Առաջին ՍՀՎ ստուգողական հրաձգային վարժություն

  • Խուսավարելով
  • Կրակային դիքրի փոփոխությամբ
  • Թիրախներ 150-300-600 մետր
  • Պառկած և ծնկած դիրքից
  • Պաշտպանություն անօդաչու սարքերից
  • Պատսպարման տարբերակներ

Պաշտպանության, հարձակման ձևեր

  • Շրջանաձև պաշտպանություն
  • Դեթքային քայլ
  • Բաժանում երկու ենթախմբի
  • Հհակառակորդի մարտական հենակետի գրավում
  • Հետախուզադիվերսիոն ջոկատի երկու ենթախմբի կազմով

         Ձեռնամարտ

  • Մարտական սամբոյի հնարքներ
  • Հարձակում –պաշտպանություն
  • Պաշտպանություն դանակից
  • Հարձակում դանակով
  • Հակառակորդի դիտորդի վնասազերծում դանակի միջոցով

Մասնագիտական՝վիրավորի տարհանում դեղին գոտուց և կարմիր գոտուց

Գրոհային խմբի աշխատանք

  • Գրոհային խմբերի աշխատանք ենթախմբերով-
  • 2․4․10 հոգանոց խմբերով

Երկրորդ ՍՀՎ ստոգողական հրաձգային վարժություն նռնակ

  • Նռնակի նետում
  • Կանգնածդիքից,պառկած,դիքից
  • Նռնակի հետ վարման անվտանգության կանոններ

Դարանակալում

  • Դարանակալում հետախուզադիվերոսիոն խմբի կազմով
  • Հակառակորդի կենդանի ուժի ոչնչացում
  • Հակառակորդի տեխնիկայի ոչնչացում
  • Ականապատում
  • Ականազերծում

Հետախուզական խմբի անցում հակառակորդի թիկունք 

ՀԱՎԵԼՎԱԾ 2 ԱՌԱՋԻՆ ԲՈՒԺ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՀՈՎՍԵՓ ԱՂԱԲԵԿՅԱՆ

  • Արյունահոսություններ
  • Հենաշարժողական համակարգի կոտրվածքներ, տեղափոխում
  • Օձերից, տիզերից պաշտպանվել
  • Տուժածին վնասազերծել և առաջին բուժօգնություն ցուցաբերել
  • Մասնագիտական ֆիլմերի դիտում-քննարկում

Ճամբարի ամփոփումը

  • Ղեկավարը ներկայացնում է հաշվետվություն կարևորելով՝ խնդիրների հիման վրա առաջարկները, ճամբարի բովանդակության լավացման ուղղված ծրագիր
  • Սովորողների պատումներ
  • Ֆոտոլուսաբանումներ

Քառօրյա ճամբարի աշխատակարգ ըստ օրերի

Առաջին օր

  • 08։00՝մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
  • 09։30՝ կանգառ Արենիում, բրդուճային նախաճաշ
  • 11:30-ից՝ Արտաբույք գյուղից քայլարշավ դեպի Ցախաց քար
  • 15։30-ից՝ ժամանում Արատես, իրերի տեղավորում, պատրաստություն բանակումին
  • 16։00՝ ճաշ
  • 17։00՝ առաջին բուժօգնության պարապմունք /հավելված 2/
  • 18։00՝ մարզական խաղեր
  • 20։00՝ ընթրիք
  • 21։00-ից՝ գիշերային հերթափոխի պատրաստություն, զրույցներ խարույկի շուրջ

Երկրորդ օր

  • 07:30՝ վերկաց, հիգիենայի ժամ
  • 08։00՝ առավոտյան նախավարժանք, շարային
  • 09:00՝ նախաճաշ
  • 09։30-10։30՝ տարածքի խնամք, բարեկարգում, ըստ դպրական կենտրոնի ղեկավարի առաջադրանքի
  • 10։30՝ քայլարշավ Արատեսում՝ դեպի հյուսիս, ձորակով դեպի Արատես գետ, ժայռի աղբյուր, լող գյոլերում
  • 12։00-ից՝ ռազմամարզական պարապմունք ըստ ծրագրի /հավելված 1/
  • 14:00՝ ճաշ
  • 15։00՝ հանգիստ, ազատ ժամ
  • 16։00՝ առաջին բուժօգնության պարապմունք /հավելված 2/
  • 18։00՝ ռազմամարզական պարապմունք ըստ ծրագրի /հավելված 1/
  • 20։00՝ ընթրիք
  • 21։00-ից՝ գիշերային հերթափոխի պատրաստություն, զրույցներ խարույկի շուրջ

Երրորդ օր

  • 07:30՝ վերկաց, հիգիենայի ժամ
  • 08։00՝ առավոտյան նախավարժանք, շարային
  • 09:00՝ նախաճաշ
  • 09։30-10։30՝ տարածքի խնամք, բարեկարգում, ըստ դպրական կենտրոնի ղեկավարի առաջադրանքի
  • 10։30-ից՝ քայլարշավ դեպի հյուսիս-արևելյան բարձունք
  • 13։00՝ լող, մարզական խաղեր
  • 14:00՝ ճաշ
  • 15։00-ից՝ ռազմամարզական պարապմունք ըստ ծրագրի /հավելված 1/
  • 18։00՝ սեղանի խաղեր, հանգիստ
  • 20։00՝ ընթրիք
  • 21։00-ից՝ գիշերային հերթափոխի պատրաստություն, զրույցներ խարույկի շուրջ

Չորրորդ օր

  • 07:30՝ վերկաց, հիգիենայի ժամ
  • 08։00՝ առավոտյան նախավարժանք, շարային
  • 09:00՝ նախաճաշ
  • 09։30-10։30՝ սենյակների և տարածքի մաքրում, կացարանների հանձնում պատասխանատուին
  • 11։00՝ մեկնում Արատեսից՝ հետևյալ կանգառներով․
    • Եղեգիս՝ քայլք դեպի Զորաց վանք
    • Սելիմի լեռնանց՝ Քարավանատուն
    • Վերին Գետաշեն՝ Կոթի եկեղեցի, Խաչքարերի բլուր
    • Հայրավանք
    • Վերադարձ Երևան

Оставьте комментарий