Երևան-Ստամբուլ նախագծերի ընթացքը

Կրթական փոխանակումների ծագրով Երևան-Ստամբուլ նախագծերը մարտ ամսին եղել են առցանց պայմանավորվածությունների ու աշխատանքների տեսքով:

Օրացույց

  • Ապրիլի 15-ից 22-ը — Բոմոնթի Մխիթարեան Վարժարանի ընդունելության ծրագիրը
  • Մայիսի 29-ից հունիսի 6 — Կենդրոնական վարժարանի փոխայցելություն

Բոմոնթի Մխիթարեան Վարժարանի ընդունելության ծրագրի պատասխանատուն Միջին դպրոցն է՝ Լուսինե Բուշ, Գոհար Եղոյան : Ամենօրյա համատեղ ծրագիրը քննարկման փուլում է, կհրապարակվի ճշտումներից հետո:

Կենդրոնական վարժարանի ընդունելության պատասխանատուն Ավագ դպրոցն է: Սովորողները հյուրընկալելու են իրենց ընտանիքներում, դասավանդողները՝ կրթահամալիրի կրթական փոխանակման կացարաններում: Համատեղ ծրագիրը քննարկվում է, կբերվի օրացույցի:

Երևան-Ստամբուլ նախագծի զարգացման ուղղությամբ

Երևան-Ստամբուլ նախագծերի քննարկում Հրանդ Դինք հիմնադրամում: 
Թուրքական կողմի ներկայացուցիչ տիկին Շադայի հետ հետաքրքիր զրույց ունեցանք և նա մեզ մաղթեց ու շարունակեց.«Մտքերներիդ դալար: Այն մոտեցումները, որ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրն ունի հայ-թուրքական հարաբերություններում, որոշիչ դեր կխաղա հետագա քաղաքական հարցերում»

Թուրքերենի դասավանդման վերսկսումը Ավագ դպրոցում: Դասավանդում է պոլսահայ Թինա Կորտեն: Խմբում կա 9-12 դասարանների 20 սովորող:

Оставьте комментарий