Կառավարության ծրագրի բնապահպանական ոլորտը

Հեռավար ուսուցմամբ սովորող Աստղիկ Խաչատրյան

  • Ներկա իշխանությունների ներկայացրած ծրագրի համեմատումը <<Իմ քայլը>> դաշինքի նախընտրական ծրագրի հետ (բնապահպանական մասը)

Երկու ծրագիրները հիմնական իմաստով, պահանջներով և սպասելիքներով իրարից այնքան էլ շատ չեն տարբերվում։ Սակայն կան որոշ մանր տարբերություններ։ Ավելի կոնկրետ` ներկա իշխանությունների ծրագրում ներկայացված կետերը ավելի հստակ են և ավելի մանրամասն են ներկայացնում բնապահպանական քայլերի ձեռնարկման համար նախատեսված միջոցների ապագա օգտագործման ծրագիրը և այդ միջոցների անհրաժեշտությունը։ Մինչ այդ` <<Իմ քայլը>> դաշինքի նախընտրական ծրագրում ներկայացված կետերը ավելի շուտ խոստումների շարանի էին նման, որը նոր ծրագրի հետ համեմատ, ավելի քիչ հավանական էր հետագա իրագործման համար:

Նոր ծրագրում արդեն գրված ավելի հստակ կետերից են օրինակ` անտառների վերականգնման և անտառատնկման, կլիմայի փոփոխության արդյունքում առաջացած խնդիրների մեղղման և կանխարգելման, պոլիէլիթելային արտադրանքի աստիճանաբար կրճատման և այլ ուրիշ կետեր։ Չնայած, սկզբնական ծրագրում նույնպես նշվում էին որոշ կետեր, որոնց մասին չի խոսվում ներկայիս ծրագրում։ Այդ կետերից մեկը «պարտքը բնապահպանության դիմաց» համակարգի գործարկման իրականացումն էր, ինչի արդյունքում գումարների մի մասը ուղղվելու էր բնապահպանական ծրագրերի արդյունավետ կառավարմանը և վերականգնմանը։

Սակայն ընդհանուր առմամբ, երկու ծրագրերում էլ խոսվում են ամենակարևոր բնապահպանական խնդիրների մասին։ Երկու ծրագրերում էլ խոսվում է հայերի համար մեծ նշանակություն ունեցող Սևանա լճի աղտոտման նվազեցման և լճի ջրի որակի բարձրացման և ընդհանրապես ջրերի որակին հետևելու և մոնիտորինգ անելու, հանքարդյունաբերական և այլ այդպիսի աշխատանքների (առանց շրջակա միջավայրին վնաս հասցնելու) նոր սարքավորումներով իրագործման, շրջակա միջավայրի մաքրության ապահովման, հսկողության և թափոնների վերամշակման մասին։

Վերջում, երկու ծրագրերն էլ ցույց են տալիս բնապահպանական խնդիրները, որոնց պետք է լուծում տալ և ներկայացնում են լուծման տարբերակները։ Մնում է միայն որ այդ խնդիրները ստանան իրենց լուծումները։

  • Նախորդ իշխանության ծրագիրը և իրականությունը. բերել օրինակներ

Երբ նոր իշխանության ծրագրում հստակորեն ներկայացվում է, թե ինչ է պետք անել Հայաստանի բնապահպանության համար` հին իշխանության բնապահպանական ծրագրում գրված կետերի մեծ մասում խոսվում էր մինչև որոշակի ժամանակը բնապահպանությանը հօգուտ նոր որոշումներ, թույլտվություններ, այս կամ այն բնապահպանական խնդիրը լուծելու համար ծրագրեր և նույնպիսի բաներ կազմելու մասին։ Այնտեղ ասվում էր, որ պետք է որոշակի քայլեր ձեռնարկել, սակայն միայն խոսվում էր այդ քայլերի ծրագրերը կազմելու

մասին։ Եվ այդ մեթոդիկան կարող էր շատ երկար շարունակվել։ Այդպիսով` բնապահպանական խնդիրների լուծման ծրագրերը կազմելը կարող էր հետաձգվել այնքան ժամանակ, մինչև արդեն շատ ուշ լիներ։ Եվ դատելով նաև նրանից, թե ինչպես էր այդ իշխանությունը թույլտվություններ և համաձայնագրեր տալիս ամեն մի գործունեությանը` առանց հետագա վնասը տեսնելու, այդ <<շատ ուշ>>-ը կարող էր գալ մոտակա ժամանակներում։ Եվ բացի այդ, որոշումներ կայացնելուց հետո էլ, ժողովուրդը չէր կարողանա խնդիրների լուծման հույս ունենար, քանզի այդ որոշումները ոչ միշտ էին հիմնված մեծ թվով հետազոտությունների հիման վրա կամ արված էին ոչ թե հօգուտ բնության, այլ հօգուտ իրենց։

Հին իշխանության բնապահպանական ծրագրի` վերը պատմածի վերաբերյալ կետերից էին, օրինակ` Սևանա լճի ջրահավաք ավազանի տարածքային նախագծի փոփոխումը և <<Լիդիան>> կազմակերպությանը տրված թույլտվությունները, մոտակա տարիներում շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների օգտագործման կառավարման ռազմավարության, շրջակա միջավայրի վերահսկողության համակարգի կայացման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման գործընթացը կանոնակարգող օրենսդրական փոփոխությունների փաթեթ մշակելու, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ անտառների ապօրինի հատումների կանխման համակարգի ներդրման համար միջոցառումներ ընդունելու և բազում այլ այսպիսի ծրագրերը։

  • Իմ մոտեցումը այս ծրագրի դրույթների շուրջ

Նախ ծրագրում գրված կետերը ավելի կոնկրետ են արտահայտում կառավարության, և ինչու՞ ոչ, նաև մեր` ժողովրդիս անելիքը։ Այս ծրագրին հետևելու շնորհիվ Հայաստանը կկարողանա ավելի էկոլոգիապես մաքուր երկիր դառնալ։ Այն որոշ չափով կնպաստի նաև մեր երկրի զարգացմանը, քանի որ, օրինակի համար Հայաստանում շատ բնապահպանական հետազոտություններ կկատարվեն նորագույն տեխնոլոգիաներով, կամ այն, որ ծրագրում նշված է հանքերում ժամանակակից մեխանիզմների կիրառման մասին։ Դուրեկան էին նաև այն կետերը, որտեղ գրված էին միջազգային համագործակցությունների մասին, քանզի դա նույնպես կարող է օգնել Հայաստանին և’ էկոլոգիապես, և’ ավելի մեծ թվով միջազգային կապեր հաստատելուն։ Բացի այդ, այլ երկրների օրինակը կարող է օգնել մեզ և մեր իշխանությանը ավելի զգոն լինել բնապահպանության հարցում։

Այս ամենի հետ մեկտեղ, հարկավոր է ասել նաև, որ ծրագիր ունենալը դա դեռ գործի կեսն է, և այն պետք է իրագործվի, այլ ոչ թե միայն խոսելու թեմա լինի։ Մեր նոր իշխանությունը դեռ շատ երկար ժամանակ չկա, ինչ սկսել է կառավարել։ Այդ իսկ պատճառով դեռ շատ փոփոխություններ նույնպես չեն եղել բնապահպանության հարցում։ Սակայն, հուսով եմ, որ կկարողանանք վերջում ապրել ավելի մաքուր երկրում։

Բացի այդ, ծրագիրը իրականացնելու համար ոչ միայն անհրաժեշտ է կառավարությունը, այլ նաև մարդիկ։ Ամենափոքր արարքներից, ինչպիսիք են շրջակա բնությունը(գետերը, անտառները) աղբով չաղտոտելը, կամ բույսերին և կենդանիներին վնաս չպատճառելը և

ընդհակառակը` օգնելը, կարելի է մի փոքրիկ օգնություն ցույց տալ կառավարությանը և մեր երկրին։ Այսպիսով, իմ կարծիքն հետևյալն է. Հայաստանը ավելի մաքուր կդառնա միայն կառավարության և ժողովուրդի միացյալ ուժերով։ Ծրագիրը վատը չէ և ծրագրի դրույթների իրագործման մեջ կառավարության դերն ավելի մեծ է, սակայն եթե ժողովուրդը շարունակի աղտոտել մեր երկիրը ապա ծրագիրը երբեք ամբողջությամբ չի իրագործվի։

Оставьте комментарий